Մարտի 17-ին #CapSLoc-ի Ակադեմիայի 5-րդ, վերջին օրը նվիրված էր համայնքային խնդիրների վերհանմանն ուղղված համայնքների բնակչության ակտիվացմանն ու մասնակցայնության ապահովմանը:
CapSLoc ծրագրի համընկերության անդամ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ- ի առաջնորդմամբ, ՀԱԹ անդամներին ներկայացվեց ոչ ֆորմալ մեթոդներից մեկի՝ համայնքի անցյալը, ներկան և ապագան համատեղ քննարկելու մեթոդը:
Խմբային աշխատանքների միջոցով վեր հանեցին, թե որոնք են համայնքի հաջողությանը նպաստող և լճացման տանող գործոնները, և ինչպես են պատկերացնում իրենց երազած համայնքն ապագայում:
Գործնականում կիրառելով SWOT վերլուծության մեթոդը քննարկեցին, համեմատեցին և լրամշակեցին Ախուրյան խոշորացված համայնքի 2022-2026 թթ.-ի զարգացման հնգամյա ծրագրի ռազմավարությամբ մատնանշված ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները:
Մարտի 17-ի դասընթացն ու գործնական առաջադրանքները վարեցին ԿՀԶ ՀԿ թիմից Գոհար Մարկոսյանը, Արմինե Շիրոյանն ու Անժելա Ջանոյանը:
———
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։