Ակտիվ երիտասարդ ես, նորը սովորելու պատրաստակամ, մոտիվացված ես, ունես լիքը հետաքրքիր գաղափարներ ու մտքեր՝ մենք սպասում ենք քեզ միանալու մեր թիմին որպես ծրագրի օգնական
Հիմնական պահանջներն ու գործառույթները
Աշխատանքի տևողությունը` 4 ամիս (01 հունվարի, 2023 – 30 ապրիլի, 2023թ.) 1 ամիս փորձաշրջանով՝ երկարաձգման հնարավորությամբ,
Դրույքը` 0.5
Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի
Հիմնական պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն
– Հաղորդակցական, կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
– Ճշտապահություն և պատասխանատվություն,
– Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն
– Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
– Էլեկտրոնային նամակագրություն վարելու հմտություններ,
– Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն,
– Գյուղական համայնքների երիտասարդական խմբերի հետ աշխատելու մոտիվացիա,
– Նոր ու հետաքրքիր գաղափարներ գեներացնելու, գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։
– ՀԿ ոլորտում աշխատանքի նվազագույնը 1 տարվա փորձառություն
Հիմնական պարտականություններ՝
– Աջակցել ծրագրի ղեկավարին և համակարգողին կազմակերպության ընթացիկ ծրագրի երիտասարդական 8 խմբերի աշխատանքների պլանավորման, իրականացման և մշտադիտարկման գործում,
– Օգնել երիտասարդական խմբերին մշակելու նոր ծրագրեր, նոր նախաձեռնություններ, աջակցելու և համակարգելու երիտասարդական խմբերի աշխատանքը,
– Օգնել երիտասարդական խմբերին փոքր դրամաշնորհային ծրագրերի մշակման, շուկայի ուսումնասիրության և գնահարցումների իրականացման գործում,
– Կատարել վարչական և գործավարական առաջադրանքներ (ինչպիսիք են` սկանավորում, տպագրություն, հեռախոսազանգեր և այլն),
– Իրականացնել նամակների, զեկույցների, հաշվետվությունների պատրաստում և խմբագրում,
– Պահպանել հաղորդակցական կապը թիմի անդամների և երիտասարդական խմբերի ղեկավարների հետ, զեկուցել իրականացրած աշխատանքների մասին համապատասխան հարթակներում,
– Կազմել երիտասարդական խմբերի աշխատանքների եռամսյա հաշվետվություններ,
– Գտնել առանձին խմբերի մոտ առաջացած դժվարություններն ու խնդիրները լուծելու հնարավոր ելքեր,
– Խնդիրների մասին զեկուցել ծրագրի ղեկավարին և համադասողին,
– Արխիվացնել խմբերի փաստաթղթերը,
– Իրականացնել խմբերի գործունեության ընթացիկ մշտադիտարկում,
– Կապեր հաստատել արտասահմանյան տարբեր երկրներում գործող նմանատիպ երիտասարդական խմբերի հետ, ձևավորել գործընկերների ցանց և հաստատել գործնական հարաբերություններ տարբեր խմբերի միջև,
– Կազմակերպել ԿՀԶ ՀԿ երիտասարդական խմբերի անմիջական և հեռավար հանդիպումներ, թեմատիկ քննարկումներ։
Առաջին չորս շաբաթը կլինի վճարովի պրակտիկայի սկզբունքով, որի ավարտին դիմորդը կներկայացնի երիտասարդական խմբերի առնվազն երկու հետաքրքիր և տարբերվող միջոցառման պլան/ ծրագիր
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2022թ. դեկտեմբերի 25-ը (ներառյալ):
Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի օգնական»
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ (Motivation Letter)
- Երաշխավորագիր (Recommendation Letter)
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։
Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: