«Համայնքի համախմբում և թիմի կառուցում» դասընթաց”

2024թ․ ապրիլի 27-ին «Համայնքի համախմբում և թիմի կառուցում» թեմայով դասընթաց անցկացվեց Աշոցք միավորված համայնքի շահառու ՝ Կարմրավան, Կրասար և Սարագյուղ բնակավայրերի 30 անդամների համար։
Դասընթացը նպատակ ուներ նոր ձևավորված Ռեսուրս կենտրոնների ակտիվ խմբերի անդամներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ուժեղ ու համախմբված թիմ ստեղծելու, ճիշտ հաղորդակցվելու, միմյանց հետ համագործակցելու վերաբերյալ՝ հետագա համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Դասընթացի ընթացքում խմբային աշխատանքների ու խաղերի միջոցով քննարկվեցին համայնքներին հուզող հիմնախնդիրները, առանձնացվեցին առավել կարևորները, որոնց հիման վրա փորձեցին կազմել նախնական գաղափարներ։
Համայնքների անդամներն առավել մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ մասնակցեցին բնակավայրերի քարտեզագրման ու ներկայացման թիմային աշխատանքին, որտեղ յուրաքանչյուր մասնակից հստակորեն պատկերել էր իրեն ու իր գործառույթները սեփական համայնքում։
Տեսական և գործնական գիտելիքների համատեղումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու միմյանց, կարևորել համագործակցությունը, թիմի յուրաքանչյուր անդամի դերակատարությունն ու հստակ գիտակցել, որ ընդհանուր գործի արդյունքը կախված է ողջ թիմի համակարգված գործունեությունից:

Լուսանկարներ