Սարագյուղ- (Դարագյուղ, Դարաքեյ, Դարաքենդ, Դարաքյոյ, Դարաքոյ, Դարաքվայ, Սարա գյուխ – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995 թ), նախկին Աշոցքի շրջ-ում, նրա հյուսիսային կողմում, Ծաղկաշեն գետի վերնագավում, Ջավախքի լեղնաշղթայիի արմտյան լանջին։ Սարագյուղ է վերանվանվել 12.11.1946 թ։ Կլիման ցուրտ է, տեղումները` բավարար։ Առանձնատների մեծ մասը քարաշեն է, հարմարավետ։ Խմելու ջուրը` տեղից։
1873 բնակավայրը ուներ 135, 1897-ին՝ 266, 1926-ին՝ 378, 1931-ին՝ 468, 1939-ին՝ 579, 1959-ին՝ 320, 1970-ին՝ 349, 1979-ին՝ 287, 1989-ին՝ 208 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկայան և մի կանգուն, անշուք եկեղեցի։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով եղել են ավերածություններ, որոնց վերականգնմանր մասնակցել են Պոլտավայի մարգի շինարարները։
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Սարագյուղ բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Սարագյուղի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։