ԿՀԶ ՀԿ աշխատանքային թիմն հանդիպումներ ունեցավ շահառու Գոգհովիտ և Ցողամարգ համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի անդամների հետ։ Հանդիպումները նպատակ ունեին խմբերը նոր անդամներով համալրելու և կենտրոնների համար նոր պատասխանատուներ ընտրելու։
Յուրաքանչյուր ոլորտում սերնդափոխությունը բնականոն երևույթ է և ցանկացած փոփոխություն պետք է լինի նախորդի շարունակությունն՝ ապահովելով կայունություն և դրական առաջընթաց։
Երիտասարդական ակտիվ խմբերի պատասխանատուների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նորեկներին փոխանցելու իրենց ունեցած փորձն ու գիտելիքները՝ կենտրոնների աշխատանքը ճիշտ և կանոնակարգված համակարգելու համար։
Հանդիպումներին ներկա էին նաև նշված գյուղերի վարչական ներկայացուցիչները, ովքեր նույնպես պատրաստակամ էին աջակցել կենտրոնների աշխատանքներին։
Գոգհովիտ համայնքում հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրենը, ուսուցիչներ ու ծնողներ, ովքեր շահագրգռված էին իրենց համայնքում երիտասարդական կենտրոնի աշխատանքները շարունակելու գործում։