Տեղեկատվական հանդիպումներ Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում համընկերության՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի թիմի կողմից ապրիլի 20-28 ընկած ժամանակահատվածում տեղեկատվական հանդիպումներ է անցկացվել Ախուրյան համայնքի՝ Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Մայիսյան, Հովունի, Քեթի, Փոքրաշեն, Հացիկ/Հացիկավան, Կարմրաքար, Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Լեռնուտ, Ջաջուռ, Շիրակ, Կամո, Նոր Ախուրյան բնակավայրերի վարչական կենտրոններում և դպրոցներում։

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների ուսուցչական աշխատակազմի անդամներ և բնակիչներ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել է ծրագրի նպատակը, առաջիկա գործողություններն ու հնարավորությունները, որոնք առկա են ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի բնակիչների համար։

Ներկայացվել է նաև համայնքային բնակավայրերում նախատեսվող «Համայնքային առաջնորդների թիմի» ձևավորման գործընթացն ու անդամակցության կարգը, տրամադրվել հայտի լրացման հղումն ու տեղում կազմակերպել մասնակիցների գրանցման գործընթացի աջակցություն:

Հանդիպումների ընթացքում քննարկումներն անցան ակտիվ հարցուպատասխաններով: Մասնակիցներին տրամադրվեց նաև ծրագրի մասին հավելյալ տեղեկատվական նյութեր:

Մասնակիցները ցուցաբերեցին իրենց հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը ծրագրի մասնակցության և ծրագրի մասին տեղեկատվության տարածման վերաբերյալ:

———————-

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է NGO Center կողմից՝ Urban Foundation/Ուրբան հիմնադրամ“Women For Development” NGO-ի, Armenian Caritas-ի և «Compass» Research, Training and Consultancy Center կազմակերպությունների հետ համատեղ։

Լուսանկարներ