«Մի կաթիլ մեղրը» Ցողամարգի ֆորում թատրոնի բեմականացմամբ

Ցողամարգ համայնքի ֆորում թատրոն խմբակի անդամների նախաձեռնությամբ բեմականացվեց նոր ներկայացում՝ «Մի կաթիլ մեղրը» խորագրով։ Թեման այս անգամ համայնքի խոնարհված եկեղեցին էր, որը խմբակի անդամները որոշել էին բարձրաձայնել և խնդրին լուծում տալ ներկայացման միջոցով, իսկ վերնագրել էին «Մի կաթիլ մեղրը», քանզի վեճը ծագում է գյուղացիների զրույցից ։ Ներկայացմանը հրավիրված էին համայնքի վարչական ղեկավար Գ․ Բարսեղյանը, ավագանու անդամ Մ․ Ներսիսյանը, դպրոցի ուսուցիչներ, համայնքի տարեց և երիտասարդ ներկայացուցիչներ։ Սցենարում 2 առաջնահերթ գաղափար էր առաջ քաշված՝ գյուղի գազամատակարարման խնդիրն ու կիսավեր եկեղեցու կառուցումը։ Ներկայացումն ընթացավ բովանդակալից ու բուռն քննարկումներով, որին մասնակցում էին թե՛ համայնքի ղեկավարը, թե՛ ավագանին և թե տարեց ու երիտասարդ ներկայացուցիչները։ Արդյունքում ներկաները միաձայն նախապատվությունը տվեցին հոգևոր արժեքների պահպանմանը՝ առաջարկելով լուծման սեփական տարբերակները և համատեղել ողջ համայնքի ջանքերը՝ գործին ընթացք տալու համար։ Ներկայացմանը ներկա էին նաև Մուսայելյան համայնքի նորաստեղծ ֆորում թատրոն խմբակի անդամները, որն իրենց համար նաև վարպետության դաս հանդիսացավ։

Լուսանկարներ