Արցախյան 3-րդ պատրեազմում վիրավոր և զոհված զինվորների ընտանիքները ևս մեր ուշադրության կենտրոնում են։ Ամերիկահայ անհատ բարերար Սերգե Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ դեկտեմբեր ամսվա ընթացքում սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի փաթեթներ տրամադրվեցին ևս 13 վիրավոր և զոհված ազատամարտիկների առավել կարիքավոր ընտանիքների։ Վերջինիս ֆինանսավորմամբ սննդի փաթեթներ էին ստացել Երկրապահների կամավորական միության սոցիալապես անապահով ևս 10 ազատամարտիկների ընտանիքներ։
Մեկ անգամ ևս մեր երախտագիտությունն ենք հայտնում Սերգե Վարդանյանին՝ նախաձեռնությանը միանալու և այս դժվարին ժամանակահատվածում մշտապես մեր զինվորների կողքին լինելու համար։ Շնորհակալ ենք նաև Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության նախագահ, գնդապետ Յուրա Ալեքսանյանին՝ մեր հետ համագործակցության և օգնության բաշխման գործում ցուցաբերած աջակցության համար։
Մեր պայքարը դեռ չի ավարտվել, մենք այսօր էլ պայքարում ենք հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնման համար և երախտապարտ կլինենք նրանց բուժման կամ հոգսերի թեթևացմանն ուղղված ցանկացած աջակցության համար։