Դեկտեմբերի 20-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու Կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը հանդիպում ունեցան Շիրակի պետական համալսարանի դասախոսների հետ։ Հանդիպման նպատակն էր ամփոփել ու գնահատել «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» գիտաժողովի և դրան հաջորդող դասընթացի արդյունքներն, ինչպես նաև համատեղ համագործակցության նոր ուղիներ գտել։
Դասախոսներն անչափ բարձր գնահատեցին գիտաժողովն ու ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող աշխատանքները մասնավորապես խաղաղության կրթության ոլորտում և պատրաստակամություն հայտնեցին ոչ ֆորմալ ձևով կոնֆլիկտների կառավարման կրթության թեմաները ներառել համալսարանի դասաժամերում։
Հանդիպման ավարտին ԿՀԶ ՀԿ կողմից մասնակցության վկայագրեր հանձնվեցին Շիրակի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային երկրորդ գիտաժողովին և դրան հաջորդող դասընթացին մասնակցելու համար։
Հանդիպման նկարները կարող եք տեսնել այստեղ