«Խաղաղության դասեր COVID-19-ից» նկարների մրցույթի ամփոփիչ արդյունքներ

09․06․2020թ․

Ամփոփվեցին «Խաղաղության դասեր COVID-19-ից» նկարների մրցույթի վերջնական արդյունքները։

Հանձնաժողովի կազմում էին`

  • Ջենիֆեր Բաթոնը – «Զինված Կոնֆլիկտների Կանխարգելման Գլոբալ Նախաձեռնություն» (GPPAC)  միջազգային ցանցի Խաղաղության կրթության աշխատանքային խմբի համանախագահ, պրոֆեսոր  (ԱՄՆ Օհայո),
  • Թոնի Ջենքինսը – Խաղաղության կրթության գլոբալ քարոզարշավ ցանցի համակարգող (ԱՄՆ Վաշինգտոն) Global Campaign for Peace Education,
  • Գարի Շոուն – Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Միջազգային կրթության բաժնի կրթության և վերապատրաստման բաժնի ավագ մասնագետ, գիտությունների թեկնածու  (Վիկտորիա, Ավստրալիա),
  • Սարգիս Հովհաննիսյանը – Նիկոլայ Նիկողոսյան հիմնադրամի տնօրեն, նկարիչ-արվեստաբան  (Երևան, Հայաստան),
  • Արամ Պիճիկյանը – «Էլդորադո Պրինտ» հրատարակչության տնօրեն, դիզայներ  (Գյումրի, Հայաստան),
  • Գոհար Մարկոսյանը – «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ
  • Սուսաննա Ղազարյանը – “Կանայք հանուն զարգացման” ՀԿ կրթական բաժնի պատասխանատու
  • Մարինա Ջուհարյանը – մրցույթի պատասխանատու
  • Արմինե Շիրոյանը – թարգմանիչ  GPPAC միջազգային ցանցի Խաղաղության կրթության աշխատանքային խմբի համանախագահ Tony – Խաղաղության կրթության գլոբալ քարոզարշավ ցանցի համակարգող

Նկարների այս փուլի ընտրությունը շատ ավելի բարդ էր ու պատասխանատու։ Նախապես անցկացված փակ քվեարկության արդյունքում բոլոր աշխատանքները  դասակարգվել էին ըստ հավաքած միավորների, սակայն դրանցից յուրաքանչյուրը կրկին անգամ քննարկվում էր հանձնաժողովի կողմից՝ բաց չթողնելու համար ոչ մի մանրուք և դա էր պատճառը, որ նախատեսված 1 ժամի փոխարեն նկարների ընտրությունը տևեց գրեթե 3 ժամ։ Յուրաքանչյուր աշխատանք ինքնատիպ էր իր գեղարվեստական, բովանդակային ու աշխարհընկալման առումով։ Ընտրության հարցում հաշվի են առնվել նկարի համապատասխանությունը թեմային, բովանդակությունը, ինչպես նաև տարիքային առանձնահատկությունն ու տարբեր երկրների մասնակիցների ներկայացվածությունը։

Այսպիսով, վերջնական արդյունքում ունենք հետևյալ պատկերը՝

1-ին տեղ – Մայա Մարտիաշվիլի /Բոլնիսի, Վրաստան, 16տ/

2-րդ տեղ – Ջուլյա Հարությունյան /Հայաստան, գ․ Գանձակ, 15տ․/

3-րդ տեղ – Վալերիա Օվչարենկո /Լիզիչանսկ, Ուկրաինա, 19տ․/

Այն աշխատանքները, որոնք նույնպես հավաքել էին բարձր միավորներ և արժանի էին գնահատման, ժյուրիի որոշմամբ ընդգրկվեցին հատուկ անվանակարգերում։

Հատուկ անվանակարգերում պարգևատրվում են հետևյալ մասնակիցները՝
  1. «Ժյուրիի համակրանք» անվանակարգ – Նարե Սահակյան /գ․ Ազատան, Հայաստան, 18տ/
  2. «Գեղագիտական լավագույն արժանիքների համար» անվանակարգ և խրախուսական մրցանակ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Միջազգային կրթության բաժնի կրթության և վերապատրաստման բաժնի ավագ մասնագետ, գիտությունների թեկնածու, ժյուրիի անդամ Գարի Շոուի կողմից – Տիգրան Աբաջյան /Գյումրի, Հայստան, 16տ․/
  3. «Շրջակա միջավայրի պահպանության լավագույն ուղերձ» անվանակարգ և խրախուսական մրցանակ Գյումրու «Էլդորադո Պրինտ» հրատարակչության կողմից – Թամարա Պրեդոջեվիչ /Բելգրադ, Սերբիա, 17տ․/
  4. «Ստեղծագործական լավագույն մոտեցում» անվանակարգ և խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից – Արման Ասատրյան /Ցողամարգ, Հայաստան, 29տ․/
  5. «Լավագույն նկարչական ներկայացում» անվանակարգ և խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից – Վարդուհի Անդրանիկյան /Ցողամարգ, Հայստան, 23տ/
  6. «Բուժաշխատողների հերոսական աշխատանքի լավագույն ներկայացում» անվանակարգ – Իբրահիմ Աբդուլլաեվ /Բոլնիսի, Վրաստան, 16տ․/
  7. «Արժեքների վերագնահատման լավագույն ուղերձ» – Անգին Անտոնյան /Մասիս, Հայսատան, 14տ․/
  8. «Ավագ սերնդի գնահատման լավագույն ուղերձ» և խրախուսական նվեր Գյումրու «Էլդորադո Պրինտ» հրատարակչության կողմից – Յուլիա Յակումչուկ /Կիև, Ուկրաինա, 16տ․/
  9. «Ինքնատիպ մոտեցում» անվանակարգ և խրախուսական նվեր Գյումրու «Էլդորադո Պրինտ» հրատարակչության կողմից – Դորոտեա Կորաք /Բելգրադ, Սերբիա, 15տ․/
  10. «Աշխարհի համախմբման լավագույն ուղերձ» – Արմեն Դավթյան /Գյումրի, Հայաստան, 19տ/
  11. «Կանխարգելման լավագույն ուղերձ» – Լիզի Զուրաբաշվիլի /Բոլնիսի, Վրաստան, 15տ/
  12. «Մարդու և բնության ներդաշնակության լավագույն ուղերձ» անվանակարգ – Անժելա Պապիկյան /Գյումրի, Հայստան, 15տ․/
  13. «Լավագույն փոքրիկ նկարիչ» – Թամարա Ներսիսյան /Ներքին Գետաշեն, Հայաստան, 13տ/
  14. «Լավագույն ուղերձն իր պարզության մեջ» անվանակարգ – Ալյոնա Սմբատյան /Ներքին Գետաշեն, 14տ․/
  15. «Ժյուրիի գնահատանք» անվանակարգ  – Անի Աբաջյան /գ․ Լանջիկ, Հայաստան, 16տ/
Բարձր միավորներ հավաքած թվով 16 նկարներ ընգրկվել են Լավագույն  աշխատանքների մեջ։ Դրանց հեղինակներն են՝
  1. Անի Պողոսյան – ք․ Մասիս, Հայաստան, 15տ․ – խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից
  2. Միսակ Մարդոյան – գ․ Լանջիկ, Հայաստան, 16տ․ – խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից
  3. Ալվարդ Ղարագյոզյան – ք․ Գյումրի, Հայաստան, 15տ․ – խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից
  4. Անի Հասրաթյան – ք․ Երևան, Հայաստան, 13տ․ – խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից
  5. Անահիտ Հակոբյան – Սիսիան, Հայաստան, 24տ․ – խրախուսական մրցանակ Նիկոլայ Նիկողոսյան Մշակութային հիմնադրամի կողմից
  6. Մարիետա Գրիգորյան – Մասիս, Հայաստան, 15տ․
  7. Վարդուհի Պողոսյան – գ․ Սառնաղբյուր, Հայաստան, 22տ․
  8. Կատերինա Շալիմովա – Կրոպիվնիցկի, Ուկրաինա, 17տ․
  9. Կարեն Հովհաննիսյան – գ․ Լանջիկ, Հայաստան, 15տ․
  10. Անի Մարտիրոսյան – ք․ Գյումրի, Հայաստան, 16տ․
  11. Էլեն Մարգարյան – ք․ Երևան, Հայաստան, 13տ․
  12. Նորա Ռոֆայել – Բաղդադ, Իրաք, 18տ․
  13. Գայանե Վարդանյան – Երևան, Հայաստան, 11տ․
  14. Լիանա Աբրահամյան – ք․ Մասիս, Հայաստան, 15տ․
  15. Ագնեսսա Խալաթյան – ք․ Երևան, Հայաստան, 13տ․
  16. Թամարա Ջումբուշյան – Երևան, Հայաստան, 12տ․

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սրտանց շնորհավորում է «Խաղաղության դասեր COVID-19-ից» մրցույթի հաղթողներին ու լավագույն աշԽատանքների հեղինակներին։

Մենք կապ կհաստատենք մրցանակակիրների հետ՝ իրենց համար նախատեսված փոքրիկ խրախուսական նվերները փոխանցելու համար։ Իսկ մնացած բոլոր մասնակիցներն իրենց հավաստագրերը կստանան առցանց տարբերակով։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մրցույթի այն բոլոր մասնակիցներին, ում աշխատանքները դուրս մնացին, սակայն խնդրում ենք չհուսահատվել։ Մեր մրցույթն ամենամյա է և սիրով կսպասենք բոլորիդ հաջորդ տարի։