Բոլորովին վերջերս «Նիշ Բոյաջյան հիշատակի հիմնադրամի» և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ համագործակցության արդյունքում՝ որպես սոցիալական աջակցության ծրագիր, Լանջիկի մանկապարտեզին նվիրաբերվեցին լվացարաններ, զուգարանակոնքեր, խաղալիքներ ու դիտակտիկ պարագաներ:
Լանջիկի համայնքապետ Ա. Մարդոյանի աջակցությամբ արդեն տեղադրվել են լվացարաններն ու զուգարանակոնքերը: Նոր սանհանգույցն ու մշտապես տաք ջրով ապահովված լվացարաններն առավել բարեկարգ և մաքուր միջավայր են ստեղծել Լանջիկի փոքրիկների համար:
ԿՀԶ ՀԿ և Լանջիկ համայնքի անունից մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում «Նիշ Բոյաջյան հիշատակի հիմնադրամին»՝ ցուցաբերած աջակցության համար:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1223430124398089.1073741935.158335984240847&type=1″]