Կոնֆլիկտների կառավարման կրթություն Թորոսգյուղի դպրոցում

ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Ս. Ղազարյանը «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» թեմայով դասընթացների շարք  անցկացրեց Թորոսգյուղի 6-10-րդ դասարանների  աշակերտների համար: Դասընթացների նպատակն է դպրոցականներին առավել խորը գիտելիքներ տալ կոնֆլիկտների խաղաղ կառավարման վերաբերյալ, որպեսզի հետագայում նրանք իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ֆորում-թատրոնների միջոցով փոխանցեն իրենց հասակակիցներին:

Ֆորում-թատրոնի մեթոդը լայնորեն կիրառվում է որպես կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տարբերակ եվ փորձը ցույց է տվել, որ տվյալ մեթոդիկան դրական է ազդում երիտասարդների հոգեվոր զարգացման վրա՝ սովորեցնելով նրանց անտարբեր չմնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հասարակության մեջ եվ իրենց շրջապատում: Դասընթացներից հետո նրանք դառնում են հասարակության ակտիվ անդամներ, նրանց մեջ ծնվում է ցանկություն՝ դեպի լավը փոխելու այդ նույն հասարակությունն ու շտկելու նրանում եղած թերությունները:

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1203689859705449.1073741935.158335984240847&type=1″]