Սեպտեմբերի 16-30 շվեյցարական “Giving Women” ասոցիացիայի աջակցությամբ Ժնեվի “La Grande Boissière”միջազգային դպրոցում բացվեց «Ապրենք խաղաղ մեր հարեվանների հետ» խորագրով նկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված էին մրցանակային տեղեր զբաղեցրած նկարներն ու ընտրված լավագույն 50 աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, ով հավաքվածներին ներկայացրեց, թե ինչպես ծնվեց նկարչական մրցույթի գաղափարը, ինչ նպատակ ունի այն եվ ինչպիսի արձագանքներ են ստացվել մինչ այսօր:
Ցուցահանդեսի բացմանը նախորդեց խաղությանը նվիրված համերգ:
Ցուցահանդեսին ներկա էին “Giving Women” կազմակերպության ներկայացուցիչներ
ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանի նախաձեռնությամբ միջազգային դպրոցի մի խումբ աշակերտների համար անցկացվեց «Կոնֆլկտների կառավարման կրթություն» թեմայով դասընթաց, ինչպես նաեվ ներկայացվեց «Ապրենք խաղաղ մեր հարեվանների հետ» նկարչական մրցույթի ընթացքի մասին պատմող ֆիլմը:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1172320322842403.1073741971.158335984240847&type=3″]