Ապրիլի 11-ին Հայկական Կարիտաս ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում «Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի ֆինանսական կառավարման գործառույթների իրականացման եվ հաշվետվողականության վերաբերյալ:
Նշված ծրագիրը Թորոսգյուղ համայնքում իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսֆիա» կազմակերպությունների հետ համատեղ՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպման ավարտին Հայկական Կարիտասի «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Զ. Աղանյանը, համակարգող Լ. Եֆրեմյանն ու ֆինանսական պատասխանատու Զ. Ալեքսանյանը մանրամասն պատասխանեցին մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1031932743547829.1073741960.158335984240847&type=1″]