Փետրվարի 29-ին Երևանի Կրթության ազգային ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ թվով 3-րդ աշխատանքային հանդիպումը ԿԱԻ փոխտնօրեն Վ. Ղանդիլյանի, մարզային մասնաճյուղերի ղեկավարների և ԿՀԶ ՀԿ կրթական թիմի աշխատակիցների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել 2015-2016 ուս.տարվա առաջին կիսամյակին իրականացված աշխատանքները, կազմել ընթացիկ կիսամյակում մարզերի դպրոցներում նախատեսվող աշխատանքների նախնական ժամանակացույցը, մշակել «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի հետագա կայունության և շարունակականությ
ԿԱԻ փոխտնօրեն Վ. Ղանդիլյանը ողջունելով ներկաներին նշեց. «ԿՀԶ ՀԿ-ի հետ համագործակցում ենք դեռեվս 2005թ-ից: Ես գտնում եմ, որ Կոնֆլիկտների կառավարման կրթությունն այսօր շատ արդիական է, խիստ անհրաժեշտ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին և առհասարակ բոլոր մարդկանց: Նման հանդիպումները շատ ողջունելի են, քանի որ արված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները էլ ավելի տեսանելի են դառնում հանդիպումների ժամանակ: Անչափ ողջունելի այն, որ ծրագիրը արդյունավետ աշխատում է ընդգրկելով մեծ թվով դպրոցներ»:
Հանդիպման ընթացքում ԿԱԻ մարզային կառույցների ղեկավարները և ԿՀԶ ՀԿ աշխատակիցները մանրամասն հաշվետվություն ներկայացրեցին առանձին մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 240 դպրոցներում «Կոնֆլիկտների կառավարման» թեմաներով անցկացրած դասղեկական ժամերի արդյունքների, առանձին դպրոցներում դասընթացի ազդեցության և դպրոցական միջավայրի փոփոխության ուղղությամբ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ: ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանի և Կրթական բաժնի պատասխանատու Ս. Ղազարյանի կողմից հանդիպման մասնակիցներին ներկայացվեց 150 դպրոցների մոտ 800 ուսուցիչների, ՄԿԱԳ փոխտնօրենների և 650 դպրոցականների հարցաթրթիկների վերլուծությունը: Քննարկվեցին մասնավոր օրինակներ, որոնք օգնեցին առավել լիարժեք պատկերացում կազմել ծրագրի արդյունքում դպրոցականների վարվելակերպում տեղ գտած դրական փոփոխությունների վերաբերյալ:
Մասնաճյուղերի տնօրեններից մի քանիսն առաջարկեցին այս դասընթացներում փորձել հնարավորինս ավելի շատ ներգրավել նաև ծնողներին: Գորիսի ԿԱԻ մասնաճյուղի տնօրեն Անահիտ Մարտիրոսյանն, որպես հաջողված փորձի օրինակ ներկաներին հիշեցրեց Գորիսի N զորամասում անցկացված կոնֆլիկտների կառավարման դաս-միջոցառումը (2012թ. նոյեմբերին Գորիսի թիվ 6 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հավասարը հավասարին եղանակով կոնֆլիկտների կառավարման կրթության թեմաներով դաս-միջոցառում էին անցկացրել զինվորականների համար): Տիկ. Մարտիրոսյանը առաջարկեց այս կրթությունը ներմուծել նաև զինվորական զորամասերում՝ զինվորների ու սպայական անձնակազմի համար:
Քննարկումներ ծավալվեցին նաև Կոնֆլիկտների կառավարման կրթությունը ներառական կրթության մեջ ներդնելու ուղղությամբ: Ինչպես նշեց ԿԱԻ փոխտնօրեն Վ. Ղանդիլյանը. «Շուտով կրթական համակարգը ամբողջովին կանցնի ներառական համընդհանուր կրթության, վերջինս բավականին բարդ խնդիր է, հետեվաբար Կոնֆլիկտների կառավարման կրթությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում: Այս առումով ծրագրի ներդրումը կրթական համակարգում շատ տեղին ու ժամանակին եղավ: Ես գտնում եմ, որ դասընթացն անպայման պետք է ընդգրկվի նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրի մեջ: Հիմա ես բոլորիս առաջարկում եմ այս հանդիպումից հետո մտածել, առաջարկություննե
Հանդիպման ավարտին մասնակիցներին միացավ նաև ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ով լսելով հանդիպման ընթացքում քննարկված հարցերը եվ մասնակիցների կողմից արված առաջարկություննե
Գոհար Մարոկսյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ԿԱԻ տնօրենին և հանդիպման բոլոր մասնակիցներին արդյունավետ համագործակցությա
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.999927953414975.1073741956.158335984240847&type=3″]