Գյուղում բոլորը միայն գովասանքով են խոսում կենտրոնի աշխատանքների մասին

Lilit

«Համայնքային կենտրոնի» մասին իմացել եմ կենտրոնի պատասխանատու Մարիամ Ղուկասյանից: Մշտապես մասնակցել եմ կազմակերպվող հանդիպումներին, միջոցառումներին, իսկ կամավորական աշխատանքներում ընդգրկվելուց հետո փորձել եմ այլ տեսանկյունից նայել ու նոր գաղափարներ առաջարկել Թորոսգյուղի զարգացման համար: Մեծ սիրով ու հետաքրքրությամբ եմ մասնակցել համայնքի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին՝ մեր խմբով վեր ենք հանել համայնքին հուզող խնդիրներ ու փորձել գտնել լուծման տարբերակներ: Կամավորական աշխատանքն  ինձ տվեց աշխատելու նոր եռանդ, նոր մտածելակերպ ու համայնքին օգտակար լինելու մեծ ցանկություն:

Անչափ ուրախ էի, երբ մեր համայնքից ընտրվեցի համակարգչային դասընթացներին մասնակցելու, քանի որ կկարողանայի ե՛վ գիտելիքներ ձեռք բերել, եվ դրանք փոխանցել համայնքի բնակիչներին:

Աշխատանքս մեծ սիրով ու նվիրվածությամբ եմ կատարում, պարապում եմ շաբաթական երեք օր երկու հերթով, քանի որ ցանկացողները շատ-շատ են: Գյուղում բոլորը միայն գովասանքով են խոսում Համայնքային կենտրոնի կատարած աշխատանքների եվ համակարգչային դասընթացների մասին:

Շնորհակալ եմ ԿՀԶ ՀԿ կազմակերպությանը մեր համայնքին նման հնարավորություն ընձեռելու համար:

Լիլիթ Հակոբյան, Թորոսգյուղ