Համակարգչային գիտելիքներից բացի ես ձեռք բերեցի նաեւ ինքնավստահություն

Arevik

…Համակարգչային դասընթացներին մասնակցելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Բացի այն, որ ավելի խորացրեցի իմ գիտելիքները համակարգչի վերաբերյալ, ես ձեռք բերեցի նաեվ ինքնավստահություն,  զգացի, որ ինքս կարող եմ դասավանդել եվ իմ համեստ լուման ունենալ սիրելի համայնքիս զարգացման գործում: Ձեռք բերեցի նաեվ նոր ընկերներ, որոնց հետ կապը պահպանում եմ մինչ այսօր:

Մեծ սիրով եմ պարապում յուրաքանչյուրի հետ, պատրաստակամությամբ պատասխանում բոլորի հարցերին ու անկեղծորեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը: Նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Լսելով, թե ինչպես են համագյուղացիներս վերաբերվում իմ կատարած աշխատանքին, ես ինձ լիովին գնահատված եմ զգում:

Արեվիկ Մովսիսյան, Ցողամարգ