Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հանձնաժողովի նիստ

ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում եվ խաղաղաշինություն՝ խաղաղության կրթության միջոցով» 2014-2016թթ. ծրագրի շրջանակներում հայտարարվել էր փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ կազմակերպության շահառու 4՝ Թորոսգյուղ, Լանջիկ, Ցողամարգ եվ Արփենի համայնքներում: Դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլի հանձնաժողովի նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին՝ ԿՀԶ ՀԿ գրասենյակում:

Նիստը բացեց կազմակերպության նախագահ Գ. Մարկոսյանը, ով ողջունելով ներկաներին նշեց, որ նոյեմբեր ամսին յուրաքանչյուր համայնքի առաջարկվել էր ներկայացնել 1-2 ծրագրի առաջարկ: Մրցույթին մասնակցելու էին այն ծրագրերը, որոնց ընդհանուր ուղղվածությունը համայնքային զարգացումն է, իսկ որպես պարտադիր պահանջ՝ ծրագրում բարձրացված խնդիրները պետք է համահունչ լինեին համայնքների զարգացման ռազմավարական պլաններում բարձրացված խնդիրներին:

Մրցութային հանձնաժողովի կազմում էին Թորոսգյուղ, Արփենի եվ Ցողամարգ համայնքների գյուղապետերը, Լանջիկի դպրոցի տնօրենը, երկու անկախ փորձագետներ՝ «Շիրակի մրցունակության կենտրոնի» տնօրեն Գ. Ավագյանը եվ «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լ. Ալեքսանդրյանը: ԿՀԶ ՀԿ-ից հանձնաժողովի կազմում էին ծրագրի համադասող Ա. Շիրոյանը եվ ֆինանսական պատասխանատու Ե. Պետրոսյանը:

Յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչ նիստի մասնակիցներին ներկայացրեց իրենց կողմից մշակած ծրագիրը, որն ընդհանուր քննարկումներից հետո գնահատվեց հանձնաժողովի անդամների կողմից՝ հատուկ մշակված չափորոշիչներին համապատասխան:

Արդյունքում համայնքներ կողմից ներկայացված 4 ծրագրեր հավանության արժանացան հանձնաժողովի կողմից՝ հավաքելով առավելագույն միավորներ:

Դրանք են՝

Թորոսգյուղի «Համայնքային այգի», Արփենիի «Մեր համայնքը մեր տունն է», Լանջիկի «Փոխենք գյուղի երեխաների առօրյան» եվ Ցողամարգի  հանդիսությունների տան վերանորոգման ծրագրերը:

Ծրագիր-առաջարկների իրականացման վերջնաժամկետն է 2015թ. մայիսի 30-ը:

 

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.766098020131304.1073741914.158335984240847&type=1″ slider=”1″]