Ձեռնարկներին կից պաստառներ

2012 թվականի մարտ ամսին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից իրականացվող  «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ծրագրի շրջանակներում լույս տեսավ «Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» գործնական ուղեցույցը կից պաստառներով: Ուղեցույցը յուրատեսակ մեթոդական ձեռնարկ է, որը կօգնի  հանրակրթական դպրոցների ուսուցիչներին անցկացնել  կոնֆլիկտների խաղաղ լուծմանն ուղղված դասղեկական ժամեր իրենց կցված դասարաններում:

Ուղեցույցին եվ ԿՀԶ ՀԿ կողմից մշակված մյուս մեթոդական ձեռնարկներին կից տպագրվեցին նաեվ ինքնատիպ գունազարդ պաստառներ, որոնք առավել հետաքրքիր ու մտապահվող  կդարձնեն կոնֆլիկտների խաղաղ լուծման մասին դասերը: Դրանց միջոցով հնարավոր կլինի առանց դժվարությունների եվ նույնիսկ առանց նախնական հատուկ պատրաստվածության դասղեկական ժամերի ընթացքում քննարկել կոնֆլիկտների խաղաղ լուծման ուղղված թեմաներ, հնարավորություն տալ աշակերտներին ինքնուրույն բացատրել, ներկայացնել ու քննարկել իրենց հետաքրքրող թեմաները:

Եթե «Խաղաղության եվ կոնֆլիկտների կառավարման» դասընթացները դեռ չեն հասել Ձեր դպրոց կամ հաստատություն եվ Դուք շահագրգռված եք Ձեր դպրոցում խաղաղարար միջավայր ստեղծելու հարցերով, կարող եք դիմել մեզ եվ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սիրով կկազմակերպի դասընթացներ ու կտրամադրի համապատասխան դիտակտիկ նյութեր: