«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ում որպես կամավոր ներգրավված ամերիկացի Բոբբի Սելթսերն «Ի՞նչ է կամավորական աշխատանքը» թեմայով սեմինար անցկացրեց նաեվ Ցողամարգ համայնքում: Հանդիպմանը մասնկացում էին դպրոցականներ, երիտասարդներ եվ Ցողամարգի Համայնքային կենտրոնի ակտիվիստ-կամավորներ, որոնց համար շատ հետաքրքիր էր լսել ամերիկյան փորձի եվ կամավորական աշխատանքի մասին: Հանդիպումն անցավ մտերմիկ մթնոլորտում, իսկ վերջում եղան բազմաթիվ հարցեր: