Մանկավարժների համար նախատեսված «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ձեռնարկը նպատակ ունի ոչ թե դպրոցականներին տալ պատրաստի «դեղատոմսեր» այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, այլ հաղորդել, փոխանցել կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եվ գործնական հմտություններ, խթանել նրանց ինքնուրույն և ստեղծագործական մտածողությունը կոնկրետ կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու համար:
Ինչպիսի հիմնական հմտությունների և կարողությունների զարգացմանն է ուղղված Կոնֆլիկտների կառավարման կրթությունը դպրոցներում.
- Կոնֆլիկտների վերլուծություն և առաջացման պատճառների բացահայտում:
- Կոնֆլիկտների կառավարման գործնական հմտությունների զարգացում:
- Կոնֆլիկտների լուծման տարբեր եղանակների ուսուցում և հաղորդակցման հմտությունների զարգացում:
- Անձնական վիրավորանքի տարրերից զերծ կառուցողական քննադատություն իրականացնելու հմտություններ:
- Հարգանք հասակակիցների և ուսուցիչների նկատմամբ:
Մեթոդական ձեռնարկին կից տպագրվել են նաեվ ինքնատիպ գունազարդ պաստառներ, որոնք առավել հետաքրքիր ու մտապահվող կդարձնեն կոնֆլիկտների խաղաղ լուծման մասին դասերը: Դրանց միջոցով հնարավոր կլինի առանց դժվարությունների եվ նույնիսկ առանց նախնական հատուկ պատրաստվածության դասղեկական ժամերի ընթացքում քննարկել կոնֆլիկտների խաղաղ լուծման ուղղված թեմաներ, հնարավորություն տալ աշակերտներին ինքնուրույն բացատրել, ներկայացնել ու քննարկել իրենց հետաքրքրող թեմաները:
Սույն ձեռնարկը կարող եք ներբեռնել այստեղ