Մանկավարժների համար նախատեսված «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ձեռնարկի հրատարակումը իրականացվել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից 2002-2007թթ. իրականացված «Խաղաղության ուսուցում և կոնֆլիկտների հաղթահարում Գյումրու դպրոցներում» ծրագրի արդյունքում:
Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, սակայն ձեռնարկից կարող են օգտվել խաղաղության կրթության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, մանկավարժական բուհերի ուսանողները և բոլոր այն մասնագետներն ու անհատները ովքեր շահագրգռված են խաղաղաշինության և կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում:
«Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ձեռնարկը կազմված է երկու հիմնական մասերից` «Կոնֆլիկտների կառավարում» և «Խաղաղության դասեր»:
«Կոնֆլիկտների կառավարում» մասը իր մեջ ներառում է «Ի՞նչ է խաղաղությունը», «Ի՞նչ է կոնֆլիկտը», «Կոնֆլիկտների առաջացման պատճառները», «Կոնֆլիկտի թեժացում», «ՙԿոնֆլիկտների լուծման հնարավոր ելքերը», «Կոնֆլիկտների լուծման եղանակներ» և այլ թեմաներ:
«Խաղաղության դասեր» մասը ներառում է «Ի՞նչ է խաղաղության կրթությունը», «Խաղաղության մշակույթ», «Միջազգային կազմակերպությունների խաղաղարար գործունեությունը», «Սադակոն և հազար թղթե կռունկները», «Լիդերություն և կոնֆլիկտ», «Գենդեր և կոնֆլիկտ» և այլ թեմաներ:
Ձեռնարկում տեղ են գտել նաև գործնական առաջադրանքներ, օրինակներ, ուսուցիչներին ուղղված կոնկրետ մեթոդական ցուցումներ ինտերակտիվ եղանակով ուսուցում կազմակերպելու նպատակով:
Ձեռնարկը հաջողությամբ փորձարկվել է Շիրակի մարզի 10 դպրոցների 6-9-րդ դասարանների մոտ 300 դպրոցականների, 20 ուսուցիչների և Գյումրու պետական մանկավարժական ինստիոտւտի 35 ուսանողների շրջանում:
Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ