Այսօր Լաջիկի Համայնքային կենտրոնում տեղի ունեցավ մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի անկախության 22-ամյակին եվ Խաղաղության միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր Լանջիկի դպրոցի եվ Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանի նախաձեռնությամբ: Հանդիսությունը նպատակ ուներ նաեվ հավաքվածներին ներկայացնել Լանջիկի պարի խմբի ազգային նոր հագուստը, որը մոդելավորվել ու կարվել էր գյուղի դպրոցի եվ Համայնքային կենտրոնի «Ձեռք-ձեռքի տանք սարեր շուռ կտանք» համատեղ մշակած ծրագրի արդյունքում: Մասնակիցները հանդես եկան ազգային պարերով, երգերով ու ասմունքով՝ բարձր տրամադրություն հաղորդելով ներկաներին:
Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությանը՝ բեմական նոր հանդերձանքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, նշելով, որ այս գեղեցիկ հանդերձանքն ավելի է տրամադրում ու ոգեվորում նոր պարերի ու միջոցառումների կազմակերպմանը: ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանն էլ ողջունեց համայնքի անդամներին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար եվ հատուկ շնորհակալագիր հանձնեց Լանջիկի բնակիչ Լուսինե Օլեյանին, ով կամավոր հիմունքներով պատրաստակամություն էր հայտնել կարելու պարի խմբի հագուստները:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.519028464838262.1073741859.158335984240847&type=1″ slider=”1″]