Այսօր Արփենի համայնքի Մշակույթի տան հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արփենիի բնակիչ, 82-ամյա Հովսեփ Ենգոյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր Արփենիի Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Մուրադյանի եվ համայնքի կամավորների նախաձեռնությամբ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել “Կանայք հանուն զարգացման” ՀԿ անդամներն ու համայնքի բնակիչները, ովքեր իրենց սրտի խոսքն ասացին եվ բարեմաղթանքներ հղեցին Հ. Ենգոյանին: Միջոցառման ընթացքում դպրոցականներն ընթերցեցին նաեվ Հ. Ենգոյանի գրած հուշերն ու բանաստեղծություններն՝ անակնկալ մատուցելով իրենց բոլորի համար շատ սիրելի Հովսեփ պապիկին :