Աշխատանքային այցով ԿՀԶ ՀԿ գրասենյակում էր գտնվում “Bread for the World” գերմանական կազմակերպության հասարակայնության հետ կապերի աշխատակից Միրիամ Դուբերթը: Ծանոթանալով ծրագրի նպատակին, խնդիրներին ու գործունեությանը, Միրիամը ցանկություն հայտնեց այցելել նաեվ կազմակերպության շահառու համայնքներ: Նա եղավ Արփենի համայնքում, որտեղ հանդիպեց համայնքի բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու դժվարությունները, հետաքրքրվեց, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Արփենիում՝ Համայնքային կենտրոնի գործունեության արդյունքում, դեռ ինչ ծրագրեր կան կապված կոնկրետ այս գյուղի հետ եվ այլն:
Միրիամն իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց Արփենիում՝ այցելելով գյուղի բնակիչների տներն ու զրուցելով նրանց հետ: Որպես լրագրող, Միրիամին հետաքրքիր էր տեսնել հայկական գյուղերը, տները, ծանոթանալ նրանց կենցաղին, տեսնել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հայ գյուղացիները, ինչպես են վաստակում իրենց առօրյա հացը, լսել նրանց պատմություններն ու գրի առնել դրանք, որպեսզի հետագայում այդ պատմությունները տպագրի “Brot” -ի կողմից լույս տեսնող ամսագրերում ու հաշվետվություններում:
Գերմանացի լրագրողն անչափ տպավորված էր Արփենիի գեղեցիկ բնությունից, մարդկանց բարեհամբյուր ու հյուրընկալ վերաբերմունքից, բայց միեվնույն ժամանակ շատ ազդված էր՝ տեսնելով, թե որքան շատ խնդիրներ դեռ կան գյուղում եվ ինչպիսի դժվարին կյանքով են ապրում ու գումար վաստակում գյուղացիների մեծ մասը:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.659288924145548.1073741898.158335984240847&type=1″ slider=”1″]