Հերթական ընդհանուր ժողովները տեղի ունեցան Լանջիկ եվ Թորոսգյուղ համայնքներում: Ծանոթանալով ծրագրային ուղղություններին ու խնդիրներին, հանդիպման մասնակիցները սկսեցին առաջարկել եվ ակտիվորեն քննարկել սոցիալական եվ բիզնես ծրագրերի նոր գաղափարներ: Ծավալված քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ երկու գյուղերում էլ բացակայում են վարսավիրանոցի, հագուստի կարի ու ձեվի եվ կոշիկի վերանորոգման արհեստանոցները: Հավաքված կանանցից շատերն արդեն պատրաստվում են գրելու իրենց ծրագրերի առաջարկները՝ համապատասխան բիզնես ծրագրի վերաբերյալ դասընթացներին մասնակցելուց հետո:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.640385739369200.1073741890.158335984240847&type=1″ slider=”1″]