Ձեռնարկ մանկավարժների համար

«Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ձեռնարկ մանկավարժների համար, 2012
«Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» ձեռնարկ մանկավարժների համար, 2012

Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, սակայն դրանից կարող են օգտվել խաղաղության կրթության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, մանկավարժական ԲՈւՀ-երի ուսանողները եվ բոլոր այն մասնագետներն ու անհատները, ովքեր շահագրգռված են խաղաղաշինության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում:

«Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ձեռնարկը կազմված է երկու հիմնական մասերից՝ «Կոնֆլիկտների կառավարում» եվ «Խաղաղության դասեր»:

«Կոնֆլիկտների կառավարում» մասն իր մեջ ներառում է «Ի՞նչ է խաղաղությունը», «Ի՞նչ է կոնֆլիկտը», «Կոնֆլիկտների առաջացման պատճառները», «Կոնֆլիկտի թեժացում», «Կոնֆլիկտների լուծման հնարավոր ելքերը», «Կոնֆլիկտների լուծման եղանակներ» եվ այլ թեմաներ:

«Խաղաղության դասեր մասը ներառում է «Խաղաղության մշակույթ», «Սադակոն եվ հազար թղթե կռունկները», «Գենդեր եվ կոնֆլիկտ», «Խաղաղության խորհրդանիշեր», «Զինված հակամարտության ներգործությունը երեխաների զարգացման վրա» եվ այլ թեմաներ: Ձեռնարկում տեղ են գտել նաեվ գործնական առաջադրանքներ, օրինակներ, ուսուցիչներին ուղղված կոնկրետ մեթոդական ցուցումներ՝ ինտերակտիվ եղանակով ուսուցում կազմակերպելու նպատակով:

Ձեռնարկը հաջողությամբ փորձարկվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերի ավելի քան 36 դպրոցների 6-9-րդ դասարանների մոտ 4000 դպրոցականների, ավելի քան 300 ուսուցիչների եվ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողների շրջանում:

Ձեռնարկը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով

«Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում»