Մեդիագրագիտության դասընթաց ՔՀԿ-ների համար

ԿՀԶ ՀԿ ծրագրի օգնական Մանյա Պետրոսյանը հունվարի 22-28 Ծաղկաձորում մասնակցեց մեդիագրագիտության խորացված դասընթացի 1-ին փուլին՝ կազմակերպված Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից։
Մեդիագրագիտության 7-օրյա դպրոցը նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են տվյալ թեմայով և պատրաստ են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցել շահառու երիտասարդներին։
Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան զարգացնել քննադատական մտածողության, մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները, ձեռք բերել դասավանդման նոր մեթոդներ ու հանդես գալ որպես դասընթացավարներ իրենց շահառու համայնքներում։
Լուսանկարները վերցված են Media Initiatives Center Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքից։
Լուսանկարներն այստեղ