Ամառային արձակուրդների վերջին օրերն երեխաների համար հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար Անուշավանի երիտասարդական ակտիվ խումբի նախաձեռնությամբ օգոստոսի 25-28 համայնքում կազմակերպվեց ցերեկային ճամբար։
Ճամբարին մասնակցել են 7-13 տարեկան թվով 30 երեխաներ՝ Արթիկ և Անուշավան համայնքներից։ Ճամբարի իրականացման ողջ պատասխանատվությունն ու կազմակերպչական աշխատանքներն իրենց վրա են վերցրել Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի անդամները՝ պատասխանատու Մանե Վարդանյանի գլխավորությամբ։
4-օրյա ճամբարն հագեցած է եղել ինտելեկտուալ խաղերով ու մրցույթներով, ընթերցանության ու բանավեճի ակումբներով, հաղորդակցման հմտությունները զարգացնող դերային խաղերով ու առաջադրանքներով, ինչպես նաև ուխտագնացություններով դեպի համայնքային մատուռ-եկեղեցիներ և այլ տեսարժան վայրեր։
Բացի արդյունավետ ու հետաքրքիր ժամանցից, ճամբարն երեխաներին հնարավորություն է տվել ստանալ նոր գիտելիքներ, ինքնադրսևորվել, ներգարվվել թիմային աշխատանքներում և ձեռք բերել նոր ընկերներ։
Սա Անուշավանում կազմակերպված առաջին ամառային ճամբարն էր, որը խոստանում է դառնալ շարունակական։