Մարտի 6-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական հանդիպումը երիտասարդական ակտիվ խմբերի պատասխանատուների ու անդամների հետ։ Հանդիպման ընթացքում երիտասարդները հաշվետվություն ներկայացրեցին հունվար-փետրվար ամիսներին իրականացված գործողությունների ու միջոցառումների, խմբակների գործունեության և առաջիկայում պլանավորած աշխատանքների մասին։ Խմբային աշխատանքների միջոցով քննարկվեցին համատեղ միջոցառումների նոր գաղափարներ, երիտասարդական կենտրոնների սերնդափոխության ու կամավորական աշխատանքների խթանման հետ կապված հարցեր, կազմվեց գործողությունների իրականացման ժամանակացույց։ ԿՀԶ ՀԿ Երիտասարդական աշխատանքների համակարգող Մանյա Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրեց ամենամսյա հաշվետվությունների նոր ձևաչափը, ինչպես նաև կազմակերպության կողմից առաջիկա 3 ամսում նախատեսվող դասընթացներն ու միջոցառումները։ Հանդիպման ավարտին ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարված «Ընթերցանության շաբաթ» միջոցառումների շրջանակներում երիտասարդական ակտիվ կենտրոններին հանձնվեցին կարողությունների զարգացմանն ուղղված և երիտասարդներին մոտիվացնող ժամանակակից հեղինակների գրքեր՝ նպատակ ունենալով խրախուսել ընթերցանությունը, հետաքրքրություն սերմանել գրքի ու գրականության նկատմամբ։