Ծրագրի համադասողի թափուր պաշտոն

ԿՀԶ ՀԿ-ն փնտրում է  ծրագրի համադասող՝  «CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում»   ծրագրի թիմին միանալու համար։


Հիմնական պահանջներն ու գործառույթները

Աշխատանքի տևողությունը` 34 ամիս (01 մարտի, 2023 – հունվար, 2026թ.)

Դրույքը`  50%

Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի

Հիմնական պահանջներ՝

  1. Բարձրագույն կրթություն։
  2. Թիմում աշխատելու ունակություն։
  3. Հաղորդակցման, կազմակերպչական և վերլուծական հմտություններ։
  4. Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն։
  5. Ճշտապահություն, պատասխանատվություն և դրական վերաբերմունք։
  6. Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
  7. Բանավոր խոսքի և ներկայացման գերազանց հմտություններ։
  8. Ինքնուրույն և թիմային արդյունավետ աշխատելու կարողություն
  9. Գրավոր հաղորդակցման, Էլեկտրոնային նամակագրություն վարելու և հաշվետվություններ կազմելու գերազանց հմտություններ։
  10. Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  11. Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի (գրավոր և բանավոր) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  12. Սոցիալական մեդիայի (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ։
  13. ՀԿ ոլորտում ծրագրերի համակարգման աշխատանքի նվազագույնը 3 տարվա փորձառություն։

 Հիմնական պարտականություններ՝

  1. Ծրագրի տարեկան և ընթացիկ պլանների կազմում։
  2. Ծրագրի ժամանակացույցի հստակեցում։
  3. Ծրագրի յուրաքանչյուր նպատակի կառավարման օրացույցի ստեղծում և հետևողական իրականացում։
  4. Շահագրգիռ կողմերի հանդիպումների կազմակերպում։
  5. Հանդիպումների ընթացքում կարևոր գործողությունների և որոշումների փաստաթղթավորում:
  6. Հանդիպումների համար անհրաժեշտ ներկայացման նյութերի պատրաստում։
  7. Ծրագրի շահառու գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։
  8. Երկկողմ հաղորդակցության ապահովում ծրագրի շահագրգիռ կողմերի միջև։
  9. Ծրագրի ժամկետների պահպանման ապահովում:
  10. Ծրագրային հաշվետվությունների կազմում։
  11. Ծրագրային ռիսկերի ու ընթացիկ խնդիրների վերլուծություն, գնահատում և անհրաժեշտության դեպքում լուծումների առաջարկություն։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թփետրվարի 7ը ժամը 24։00 (ներառյալ): 

Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին  ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի համադասող»

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ(Motivation Letter)

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։

Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: