Ծրագրի ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիք

ԿՀԶ ՀԿ-ն փնտրում է  ադմինիստրատիվ օգնական՝ «CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի թիմին միանալու համար։

Հիմնական պահանջներն ու գործառույթները

Աշխատանքի տևողությունը` 34 ամիս (01 մարտի, 2023 – հունվար, 2026թ.)

Դրույքը`  100%

Աշխատանքի վայրը՝ ք․Գյումրի

Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (1 ժամ ընդմիջում)

Հիմնական պահանջներ՝

  1. Բարձրագույն կրթություն։
  2. Թիմում աշխատելու ունակություն։
  3. Հաղորդակցական, կազմակերպչական և վերլուծական հմտություններ։
  4. Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներն արագ լուծելու կարողություն։
  5. Ճշտապահություն, պատասխանատվություն և դրական վերաբերմունք։
  6. Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  7. Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)։
  8. Գրավոր հաղորդակցման, Էլեկտրոնային նամակագրություն վարելու և հաշվետվություններ կազմելու գերազանց հմտություններ։
  9. Սոցիալական մեդիայի (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ։
  10. ՀԿ ոլորտում աշխատանքի նվազագույնը 2 տարվա փորձառություն։

 Հիմնական պարտականություններ՝

  1. Ծրագրի շրջանակներում նախատեսված ընթացիկ գործողությունների կազմակերպում։
  2. Աջակցություն ծրագրի թիմին տարեկան պլանի և ժամանակացույցի պատրաստման գործում։
  3. Աջակցություն ծրագրի թիմին հանդիպումների, միջոցառումների, դասընթացների կազմակերպման և մասնակիցների իրազեկման գործընթացում։
  4. Աջակցություն գործընկերների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպման գործում։
  5. Ծրագրային տվյալների փաստաթղթավորում և պարբերական թարմացում։
  6. Աջակցություն ծրագրի ղեկավարին և հաշվապահին պայմանագրերի կազմման, ծրագրի շրջանակներում նախատեսվող գնումների գործընթացի իրականացման հարցերում։
  7. Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին:

Ընդհանուր պահանջներ՝

  1. Աջակցել ԿՀԶ ՀԿ աշխատակազմին դասընթացների, հանդիպումների, ֆորումների կազմակերպման և անցկացման հարցերում:
  2. Մասնակցել ԿՀԶ ՀԿ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը:
  3. Ծրագրի շահառու գյուղական համայնքներ այցելելու պատրաստակամություն։
  4. Անհրաժեշտության դեպքում օգնել ԿՀԶ ՀԿ աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ. փետրվարի 7-ը ժամը 24։00 (ներառյալ): 

Դիմելու համար անհրաժեշտ է info@wfd.am էլ. փոստի հասցեին  ուղարկել ստորև նշված փաստաթղթերը՝ նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի ադմինիստրատիվ օգնական»

  • ինքնակենսագրություն (CV)
  • հետաքրքրության նամակ(Motivation Letter)

Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն հաջողությամբ անցած թեկնածուները։

Հարցերի դեպքում կարող եք դիմել info@wfd.am էլ.փոստով կամ զանգահարել +374 91197233 հեռախոսահամարով: