ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների Երիտասարդական ակտիվ խմբերն ամփոփեցին այս տարվա իրենց աշխատանքները։ Ցողամարգի Երիտասարդական կենտրոնում կայացած եռօրյա հանդիպումների ընթացքում երիտասարդները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված ծրագրերը, կիսվեցին իրենց փորձով, առաջացած դժվարություններով ու հաջողության պատմություններով։ Հանդիպումն օգտակար էր հատկապես մեր նոր համայնքներում ձևավորվող երիտասարդական ակտիվ խմբերի անդամների համար, ովքեր մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են ներգրավվել իրենց համայնքների կարիքների վերհանման ու առկա խնդիրների լուծման գործում։
Հանդիպման մասնակիցները նաև շրջայց կատարեցին Ցողամարգ համայնքում՝ ծանոթանալու ԿՀԶ ՀԿ ֆինանսավորմամբ երիտասարդների կողմից իրականացված մի շարք ծրագրերին։