«Համայնքային զարգացում, գյուղական երիտասարդություն և սոցիալական ձեռնարկատիրություն» համաժողով 2019

Դեկտեմբերի 19-ին «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնում կայացավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպած «Համայնքային զարգացում, գյուղական երիտասարդություն և սոցիալական ձեռնարկատիրություն» խորագրով համաժողովը։ Սա թվով 3-րդ համաժողովն է, որն անցկացվում է կազմակերպության կողմից՝ գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ։ Համաժողովի նպատակն էր ամփոփել՝ 2017-2019թթ․ ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից Շիրակի մարզի թվով 8 գյուղական համայնքներում իրականացրած աշխատանքները, ներկայացնել ձեռք բերված արդյունքները, ընթացիկ ծրագրերն ու հետագա անելիքները։
Համաժողովին ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում “Finance in Motion” կազմակերպության ներդրումների գծով պատասխանատու Սպարտակ Բաղոյանը, Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏԻՄ ղեկավարներ, շահառու համայնքների անդամներ, կազմակերպության բիզնես ծրագրերի շահառուներ, երիտասարդներ և այլ հյուրեր։

Շիրակի մարզի 8 գյուղական համայնքներում իրականացված գործունեության ամփոփ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով 

Միջոցառմանը ներկա էին նաև տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր անդրադարձան “Համայնքային զարգացում, գյուղական երիտասարդություն և սոցիալական ձեռնարկատիրություն” խորագրով համաժողովին։

Ստորև ներկայացված են լրատվամիջոցներում տեղ գտած հղումները։

“Շանթ” հեռուստաընկերություն պատրաստած ռեպորտաժը

“Ցայգ” մարզային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը

“Շանթ Նյուզ”-ում տեղ գտած հոդվածը 

“Հետք․ամ” -ում տեղ գտած հոդվածը