Խորհրդատվական հանդիպումներ բիզնես դասընթացի մասնակիցների համար

06.11.19

«Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում․ Բիզնես պլանի կազմում» դասընթացների շրջանակներում տեղի ունեցան խորհրդատվական 3 հանդիպումներ դասընթացի մասնակիցների հետ։ 11 մասնակիցներից 9-ը մշակել էին իրենց գործարար գաղափարների նախնական տարբերակները, որոնք ԿՀԶ ՀԿ բիզնես մասնագետ Անահիտ Հակոբյանի հետ քննարկելուց և լրամշակելուց հետո ներկայացրեցին նաև հրավիրված բիզնես փորձագետ, «Ռազմավարական զարգացման գործակալության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Արտաշես Նիկոլյանին։ Անհատական խորհրդատվություններն օգնեցին մասնակիցներին առավել ճիշտ գնահատել իրենց գործարար հնարավորությունները, իրականացնել կարիքների առավել մանրամասն հետազոտություն, ինչպես նաև կատարել ճշգրիտ ու հիմնավորված հաշվարկներ՝ արդյունավետ ու կայուն բիզնես ունենալու համար։

Վերջնական տեսքի բերելուց հետո բոլոր ծրագրերը կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը։

Photos