«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված բիզնես դասընթացներին մասնակցելը շրջադարձային եղան Լիզայի համար։ Դասընթացների արդյունքում ներկայացրած նրա բիզնես գաղափարը ֆինանսավորվեց, որը հնարավորություն տվեց Լիզային անցնել վերապատրաստման դասընթացներ հմուտ մասնագետի մոտ, ինչպես նաև ձեռք բերել խմորեղեն պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
Կարճ ժամանակում Լիզան հիմնում է իր փոքրածավալ բիզնեսը Ցողամարգում և սկսում պատվերներ ընդունել։ Այսօր արդեն համայնքում գրեթե բոլորն են համտեսել թարմ ու տնական մթերիքներից պատրաստված Լիզայի խմորեղենները։
Վերը նշված կազմակերպությունների շնորհիվ այսօր Լիզայի սիրելի զբաղմունքն իր համար դարձել է նաև եկամտի աղբյուր, որը դրական ազդեցություն է թողել ինչպես իր ընտանիքի ֆինանսական վիճակի, այնպես էլ համայնքի բնակիչների վրա, ովքեր այլևս ստիպված չեն լրացուցիչ ժամանակ և գումար ծախսել՝ իրենց միջոցառումների տորթերը քաղաքից գնելու համար։ Ամսական կտրվածքով առնվազն 4-5 տորթի պատվեր է ունենում, որը Ցողամարգի նման փոքր գյուղի համար նորմալ է համարում, չնայած համոզված է, որ այդ թիվն աճելու միտում ունի, քանի որ սա դեռ սկիզբն է։
Լիզայի խոսքերով, իր համար օրվա հաճելի պահը սկսվում է այն ժամանակ, երբ գնում է խոհանոց, որտեղ ոչ միայն կտրվում է առօրյա հոգսերից, այլ նաև ստեղծագործական հաճույք է ստանում, երբ կարողանում է իրականություն դարձնել իր մտահղացումները․ «Ինձ համար շատ կարևոր է այն պահը, երբ տեսնում եմ պատվիրատուի գոհունակ ու ժպտացող աչքերը, ես դա համարում եմ իմ աշխատանքի վարձատրությունը, որովհետև ես իմ սերն եմ դնում տորթի մեջ, իմ երևակայությունը և ինձ համար շատ կարևոր է, թե ինչպես են այն ընդունում: Առանց սիրելու չես կարող համեղ տորթ պատրաստել, որովհետև սերդ, տրամադրությունդ միանշանակ փոխանցվում է տորթին»։
Լիզան իրեն սկսնակ է համարում այս գործում և նշում, որ դեռ շատ բան ունի սվորորելու, սակայն համոզված է, որ ամեն ինչ հաղթահարելի է, երբ սիրով ու նվիվածությամբ ես կատարում աշխատանքդ։