Անցած շաբաթ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հնարավորություն ունեցավ մասնակցելու Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը կայացած միջոցառումներին։ Մայիսի 24-ին դեսպանությունում բացվեց «Արտ +X» շարքի հերթական ցուցահանդեսը, որն այս անգամ ներկայացնում էր ԿՀԶ ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ իրականացրած խաղաղության թեմաներով նկարչական մրցույթի աշխատանքները։ Միջոցառումը նպատակ ուներ նաև հրավիրվածներին ներկայացնելու «Հաց աշխարհին» գերմանական կազմակերպության բազմաբնույթ գործունեությունն Հայաստանում։ Ցուցահանդեսը դեսպանությունում ներկայացված կլինի մինչև օգոստոսի 17-ը։
Մայիսի 25-ին «Բաց դռների օր Գերմանիայի դեսպանությունում» միջոցառման շրջանակներում հետաքրքրված բոլոր այցելուներն հնարավորություն ունեցան ծանոթանալու Գերմանիայի Դաշնության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությանը, իրականացվող ծրագրերին և այլն։ ԿՀԶ ՀԿ-ն նույնպես մասնակիցը դառավ միջոցառմանը՝ այցելուներին ներկայացնելով կազմակերպության գործունեությունն ու ձեռք բերած հաջողությունները խաղաղության կրթության և համայնքային զարգացման ուղղությամբ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1959410114133416.1073742041.158335984240847&type=1″]