Լիդերություն գյուղական երիտասարդության համար 28-րդ միջազգային դասընթաց

ԿՀԿ ՀԿ աշխատակից Արփինե Նիկոլյանը 2017թ-ի օգոստոսի 9-22-ը Գերմանիայի Հերշչինգ քաղաքում գտնվող Բավարիայի գյուղատնտեսության տանը մասնակցեց «Լիդերություն գյուղական համայնքների երիտասարդության համար» 28-րդ միջազգային դասընթացին։

Դասընթացը կազմակերպվել էր Գերմանիայի Պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից:  Թվով 100 մասնակիցներ՝ 5 մայրցամաքների 60 տարբեր երկրներից մասնակցեցին «Ոգեշնչում բազմազանությունից» դասընթացին:

Միջազգային դասընթացը մասնակիցներին փոխանցեց կրթական և նախագծային աշխատանքների ժամանակակից ռազմավարությունը` հիմնվելով գործնական օրինակների վրա: Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները` խմբային աշխատանքի մեթոդներ, անհատական ունակությունների և տաղանդների զարգացում, ստեղծագործական տեխնիկա, մեթոդական համագործակցության հմտություններ, կոնֆլիկտների կառավարման հմտություններ, լիդերներին անհրաժեշտ մոտիվացիա, առաջնորդություն և մարտահրավերները հաղթահարելու կարողություն, հաղորդակցման և ներկայացման մեթոդներ, գնահատման մեթոդներ, հետադարձ կապի հիմունքներ և դիտակտիկ գործիքների օգտագործում:

Դասընթացը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասը վերաբերում էր առաջնորդության հմտությունների փոխանցմանը և զարգացմանը:

Երկրորդ մասը նվիրված էր գլոբալ մարտահրավերներին, տեղական լուծումներին և իրականացման ռազմավարություններին առնչվող փորձառություններին:

Դասընթացի երրորդ մասն իր մեջ ներառում էր սեմինարի ընթացքում ձեռք բերած արդյունքների գնահատումն ու կարծիքների փոխանակումը։

Ծրագրի ընթացքում մասնակիցների համար կազմակերպվել էին նաև էքսկուրսիաներ և ուսուցողական շրջայցեր դեպի Անդեքսի վանական համալիր, քաղաք Մյունխեն, այցելություն Բավարիայի արվեստի և գյուղատնտեսության տուն և  այլ տեսարժան վայրեր:  Մասնակիցները եղան նաև Դաչուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում:
Դասընթացի փակման արարողությանը ներկա էր նաև Գերմանիայի Պարենի և գյուղատնտեսության նախարարը, ով մասնակիցնեին անձամբ հանձնեց  վկայականները: