Թորոսգյուղի ֆերմերային խմբի անդամներն իրենց առաջին բերքը հավաքեցին նորաբաց ջերմոցից: Մոտ 4 կգ վարունգի առաջին պտուղները ճաշակեցին մանկապարտեզի սաները: Մի քանի օրից նրանք կհամտեսեն նաեվ ջերմատան էկոլոգիապես մաքուր լոլիկը: «Թորոս» Սպառողական կոոպերատիվի նախագահ Մ. Հակոբյանի խոսքերով, ամեն նոր աճած պտղի հետ համայնքի անդամներն ավելի են խանդավառվում ու ավելի մեծ նվիրվածությամբ աշխատում: Համայնքի անդամները շատ են կարեվորում նաեվ դասընթացներն ու տեսական գիտելիքները, որոնք նրանք ձեռք են բերել ծրագրի շրջանակներում: Օրերս ծրագրի փորձագետ Գեվորգ Պետրոսյանը ֆերմերային խմբի անդամների համար անցկացրեց դասընթաց՝ մշակաբույսերի էտի, ձեվավորման, ինչպես նաեվ վնասատուների ու սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների մասին: Կոոպերատիվի անդամներին հանձնվեցին էլեկտրական սնուցմամբ եվ ձեռքի սրսկիչներ, ցնցուղ, բնական հումքից պատրաստված պատվաստանյութերի որոշակի քանակ եվ ջերմատան մշակաբույսերի խնամքի համար անհրաժեշտ այլ պարագաներ:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1166819313392504.1073741971.158335984240847&type=3″]
Հ.Գ. Ծրագիրը Թորոսգյուղում իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եւ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Armenian Caritas ֆինանսավորմամբ: