Ջերմատան շինաշխատանքները մոտենում են ավարտին

Toros greenhouseԱվարտին են մոտենում Թորոսգյուղում կառուցվող ջերմատան շինաշխատանքները։ Մետաղական հիմնակմախքի կառուցումից հետո այս շաբաթ տեղադրվեցին նաև հատուկ ջերմոցի համար նախատեսված ապակիները։ Այժմ ընթացքի մեջ են ջերմոցի նախամուտքի շարման և դռան տեղադրման աշխատանքները։
Հիմնակմախքի և ապակիների տեղադրումն իրականացվել է համապատասխան նեղ մասնագիտաված կազմակերպությունների աշխատակիցների կողմից՝ համայնքի անդամների ակտիվ մասնակցությամբ։
Ընթացիկ շինաշխատանքներին զուգահեռ այժմ իրականացվում են նաև ջերմատան ներքին հարդարման ու գործարկման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ։ Ջերմատունն ամբողջովին պատրաստ լինելուն պես համայնքի ֆերմերային խմբի անդամների համար տեղում կանցկացվեն դասընթացներ և ուսումնական պարապմունքներ՝ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների գործնական կիրառության, ջերմոցային տնտեսության վարման առանձնահատկությունների, բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների մշակման ու պահպանության վերաբերյալ։
Վերականգնվող էներգիայով ջերմոցը կառուցվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» կազմակերպությունների կողմից՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ  ֆինանսավորմամբ:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1109440422463727.1073741971.158335984240847&type=3″]