FTI կազմակերպության ներկայացուցիչների Գյումրիում գտնվելու ընթացքում ԿՀԶ ՀԿ գրասենյակում անցկացվեց 3-օրյա դասընթաց՝ «Ինչպես ստեղծել արդյունավետ ցանց» թեմայով, որը վարում էր Ռումինիայի “Department of Peace Operations “ (DPO) կազմակերպության գործադիր տնօրեն, փորձագետ Կայ Բրենդ Յակոբսենը։ Դասընթացը նպատակ ուներ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին տալ հիմնարար գիտելիքներ ցանցի ստեղծման և արդյունավետ գործունեության վերաբերյալ, օգնել մասնակիցներին կողմնորոշվելու, թե ինչ բնույթի ցանց են ցանկանում ստեղծել, ինչ նպտակներ պետք է այն հետապնդի, ինչպիսի կազմակերպություններ պետք է անդամակցեն ցանցին, համատեղ ինչպիսի ծրագրեր պետք է իրականացվեն ցանցում ընդգրկված կազմակերպությունների հետ և այլն։
Դասընթացը հագեցած էր տեսական գիտելիքներով ու գործնական կիրառության բազմաթիվ օրինակներով, որը մասնակիցներին հնարավորություն տվեց առավել խորությամբ ընկալել մատուցվող թեման, վեր հանել իրենց հուզող հարցերն ու գտնել լուծման արդյունավետ ուղիներ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1086211118119991.1073741971.158335984240847&type=3″]