Մարտի 4-ին ՀԿ գրասենյակն հյուրընկալել էր Եղեգնաձորի մարզից «Սյունիք-զարգացում» ՀԿ ներկայացուցիչներին: Այցի նպատակ համայնքային զարգացման ծրագրերի բնագավառում ձեռք բերված փոխադարձ փորձի փոխանակումն էր:
ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանը և կազմակերպության համայնքային զարգացման ծրագրի համակարգող Ա. Շիրոյանը ներկայացրեցին կազմակերպության ընթացիկ ծրագրի նպատակները, ձեռք բերված արդյունքները: Առավել մանրամասն անդրադարձ եղավ համայնքային զարգացման ծրագրի ուղղությամբ կատարված աշխատանքներին, շահառու համայնքներում իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրերին ու հաջողված օրինակներին:
«Սյունիք-զարգացում» ՀԿ Սոցիալական զարգացման ծրագրի պատասխանու եվ համադասող Տաթեվ Հարությունյանն էլ իր հերթին ներկայացրեց կազմակերպության փորձն ու ձեռք բերած հաջողությունները բնապահպանական եվ համայնքների սոցիալական զարգացման ուղղությամբ:
Հանդիպումն երկուստեք օգտակար էր, քանզի երկու կազմակերպություններն էլ աշխատում են միեվնույն ոլորտներում եվ նպատակ ունեն կրթական, սոցիալական ու զարգացման ծրագրերի միջոցով աջակցել համայնքներին՝ լուծելու առկա հիմնախնդիրները:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1000753716665732.1073741971.158335984240847&type=3″]