Ապրիլի 1-ից Թորոսգյուղում կմեկնարկի «Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեվավորել երիտասարդական Ֆերմերային խումբ և ստեղծել մոտ 1000 քառ. մետր ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ուսումնացուցադրական տեղամաս:
Ծրագիրը գործնական հնարավորություններ կստեղծի ոչ միայն Թորոսգյուղ համայնքի երիտասարդ ֆերմերային խմբի անդամների այլև Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակչության համար ծանոթանալու գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներին և ստանալու մասնագիտական խորհրդատվություն ինչպես անմիջական հանդիպումների ու սեմինարների այնպես էլ ծրագրի շրջանակներում հիմնված ինտերնետային կայքի միջոցով:
Ծրագրի աշխատակազմի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ այսօր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում: Հանդիպման ընթացքում հստակեցվեց աշխատանքների եռամսյա ժամանակացույցը, քննարկվեցին տեղեկատվական թերթիկների պատրաստման, բնակչության իրազեկման և առաջիկա հանդիպումների նախապատրաստման հետ կապված հարցեր:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1023539334387170.1073741958.158335984240847&type=3″]