2016թ. ապրիլի 4-ից 14 -ն ընկած ժամանակահատվածում ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը և կազմակերպության կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը աշխատանքային այցով գտնվում էին Կիրգիզիայի հանրապետությունում:
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Կիրգիզիայում խաղաղաշինության բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող «Հանուն միջազգային հանդուրժողականության» հիմնադրամի (FTI) գործուենությանը, երկուստեք գնահատել կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Այցելության ողջ ընթացքում ԿՀԶ ՀԿ անդամներին ուղեկցում էին FTI կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ տնօրեն Անարա Եգինալիևան և ծրագրերի ղեկավար Տաջիկան Շաբդանովան: Աշխատանքային այցի ընթացքում ԿՀԶ ՀԿ անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալ FTI -ի Բիշկեկի, Օշի, Ջալալ -Աբադի և Բատկենի գրասենյակների գրեթե բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին: Ծրագրերը վերաբերում էին հիմնականում երիտասարդական խմբերին, բնակչության և տեղական իշխանությունների միջև վստահության բարձրացմանը, Կիրգիզիայի տարբեր շրջաններում գործող «Հանրային -կանխարգելիչ կենտրոնների» (Общественно-профилактичес
Հունիս ամսին նախատեսվում է գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների փոխայցելություն Հայաստան, որի արդյունքում կմշակվի հետագա համագործակցության հստակ ծրագիր:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1043856559022114.1073741964.158335984240847&type=3&uploaded=20″]