Աշխատանքային հանդիպում Թորոսգյուղում

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի շրջանակներում «Կանայք հանուն զարգացման» և «Բիոսոֆիա» կազմակերպությունների ներկայացուցիչները նախորդ շաբաթ հանդիպում ունեցան Թորոսգյուղի համայնքապետ Ա. Սարգսյան և դպրոցի տնօրեն Գ. Հակոբյանի հետ: Հանդիպման նպատակն էր մեկ անգամ ևս ուսումնասիրել ու հստակեցնել կառուցվող ջերմոցի տեղանքը, քննարկել կազմակերպչական մի քանի հարցեր և տարածել ծրագրի իրազեկման նպատակով կայանալիք հանդիպման մասին հայտարարությունը:

1000 քառ. մետր ընդհանուր մակերեսով ջերմոցը, որը պետք է ծառայի նաև որպես գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ուսումնացուցադրական տեղամաս, կառուցվելու է Թորոսգյուղի համայնքային այգու հարևանությամբ: Ընտրված տարածքն ամենահարմարն է՝ ելնելով տարածքի բնակլիմայական առանձնահատկություններից, հետագա աշխատանքների ու խնամքի հետ կապված հարցերից:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1031851016889335.1073741959.158335984240847&type=3″]