Լանջիկ համայնքում նշվեց Տյառնընդառաջը

Փետրվարի 14-ին Լանջիկ համայնքում անցկացվեց Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն: Տեր Նարեկ քահանա Թադեվոսյանի կողմից մատուցված Սուրբ պատարագով ազդարարվեց գեղեցիկ միջոցառման սկիզբը, որից հետո տեղի ունեցավ նորապսակների օրհնության կարգ եվ խարույկահանդես:
Տյառնընդառաջի տոնակատարության եվ նորապսակ զույգերին համախմբելու նախաձեռնությունը պատկանում էր Տեր Նարեկ քահանային, ով այդ օրն իսկապես տոն դարձրեց լանջիկցիների համար: Ազգային երգ ու պարով, ավանդական խաղերով տոնվեց Տյառնընդառաջը: Միջոցառմանն իրենց պարերով ելույթ ունեցան նաեվ Լանջիկի Հայ կաթողիկե պատանեկան միության պարի խմբի սաները՝ Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Առաքելյանի նախաձեռնությամբ:

Հ.Գ. Լուսանկարները վերցված են Տեր Նարեկ քահանա Թադեվոսյանի ֆեյբուքյան էջից:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.800234923384280.1073741918.158335984240847&type=1″ slider=”1″]