Օգոստոսի 16-ին Լանջիկի Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լանջիկ եվ Թորոսգյուղ համայնքների պարի խմբերի համատեղ շնորհանդես-միջոցառումը, որը նպատակ ուներ համայնքին ներկայացնելու «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ կարված հայկական ազգային պարի հագուստները, ինչպես նաեվ տոնելու Լանջիկի Հայ կաթողիկե պատանեկան միության (ՀԿՄ) հիմնադրման 5 ամյակը:
Համայնքային պարի խմբերը հանդիսատեսին ներկայացան նոր գունեղ հագուստներով եվ նոր պարացանկով: Պարուսույցների կողմից բեմականացված նոր ազգային պարերը մեծ ոգեվորություն եվ հիացմունք պարգեվեցին ներկաներին: ՀԿՄ-ի 5-ամյա փորձառություն ունեցող կատարողների կողքին հանդես եկան նաեվ բեմում իրենց առաջին քայլերը կատարող Լանջիկի փոքրիկները:
Հավաքվածներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին «Փարոս» հիմնադրամին, Սեվակ եվ Նաիրի Բալյաններ ընտանիքին՝ Թորոսգյուղ եվ Լանջիկ համայնքներին նման գեղեցիկ նվեր մատուցելու եվ անմոռանալի տոն պարգեվելու համար:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.699723113435462.1073741905.158335984240847&type=1″ slider=”1″]