ԿՀԶ ՀԿ-ում Խաղաղության կորպուսի կամավոր Բոբբի Սելթսերն այսօր «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով սեմինար անցկացրեց Ցողամարգ համայնքի ուսանողների եվ դպրոցականների համար: Ներկայացված թեմանը հետաքրքիր էր մասնակիցների համար, ովքեր շատ օգտակար ինֆորմացիա քաղեցին դասընթացից: Բոբբին նույնպես տպավորված էր սեմինարներից եվ ահա թե ինչ է գրում նա. «Այսօր առաջին անգամ ես սեմինար վարեցի առանց Արմինե Շիրոյանի` ԿՀԶ ՀԿ-ում իմ անմիջական ղեկավարի եվ թարգմանչի: Սակայն թարգմանչի պարտականություններն իր վրա էր վերցրել ԿՀԶ ՀԿ շահառու Ցողամարգ համայնքի կամավոր Արփինե Նիկոլյանը, ով մեծ պատրաստակամությամբ թարգմանեց իմ կողմից ներկայացված թեման: Երկու համայնքներում էլ մասնակիցները լուռ եվ հետաքրքրությամբ լսում էին իմ խոսքը, իսկ վերջում քննարկում եվ հարցեր ուղղում ինձ: Մասնակիցների խոսքերով բավականին նմանություններ կան Հայաստանի եվ ԱՄՆ-ի կրթական համակարգերում, եվ մենք հիմնականում կանգ էինք առնում համակարգերի միջեվ եղած տարբերությունների վրա եվ քննարկում դրանք: Մասնակիցներից մի քանիսն էլ ցանկություն հայտնեցին իրենց կրթությունը շարունակել ԱՄՆ-ում եվ հետաքրքրվում էին, թե ինչպես կարող են դիմել նման ծրագրերի»:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.698150216926085.1073741904.158335984240847&type=3&uploaded=9″ slider=”1″]