Համագործակցություն Վրաստանի գործընկերների հետ

Փորձի փոխանակման եվ հետագա համագործակցության նպատակով Վրաստանի Նինոցմինդա եվ Ախալքալակ համայնքներում էին գտնվում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը եվ կրթական ծրագրի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը: Այցի շրջանակներում նրանք հանդիպել են «Փարոս» կանանց կազմակերպության, «Սամցխետի-Ջավախքի կանայք հանուն  խաղաղ Վրաստանի » ՀԿ-ի եվ վերջիններիս գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում երկուստեք ներկայացվել են իրենց կողմից կատարված աշխատանքները, կազմակերպությունների ունեցած փորձը կրթական եվ համայնքային զարգացման ոլորտներում, ուսումնասիրել եվ փորձել են գտնել նոր մոտեցումներ՝ շահառուներին հետագա ծրագրերում առավել ակտիվ ներգրավելու համար:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.710310895710017.1073741906.158335984240847&type=1″ slider=”1″]