Տեղի ունեցավ հերթական հաշվետու հանդիպումը Համայնքային կենտրոնների պատասխանատուների հետ: Վերջիններս ներկայացրեցին իրենց կողմից համայնքներում անցկացված միջոցառումները, դրանց նպատակներն ու ազդեցությունը համայնքի վրա: Պատասխանատուներն առանձնահատուկ շեշտեցին այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իրենց համայնքներում՝ կենտրոնի գործունեության արդյունքում: Նրանց խոսքերով, օրեցօր ավելի է ամրապնդվում համայնքապետարան-համայնքային կենտրոն կապը, գյուղապետերը պատրաստակամությամբ են համագործակցում եվ աջակցում կազմակերպվող մեծամասշտաբ միջոցառումներին, բնակիչներն ավելի իրազեկված են կենտրոնի գործունեության եվ ծրագրերի մասին, ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում կազմակերպվող հանդիպումներին, մեծացել է համայնքային կենտրոնների պատասխանատուների հեղինակությունը գյուղերում եվ այլն:
Հանդիպման ընթացքում կենտրոնների պատասխանատուների համար անցկացվեց նաեվ «Ֆասիլիտացիայի հիմունքներ եվ հմտություններ» թեմայով դասընթաց, որը նպատակ ունի մասնակիցներին տալ անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց համայնքներում հանդիպումներ, ժողովներ անցկացնելու համար:
Պատասխանատուները շատ են կարեվորում այս պարբերական հանդիպումները, որոնք վերջիններիս հնարավորություն են տալիս կիսվել իրենց փորձով ու հաջողության պատմություններով, քննարկել իրենց աշխատանքների ընթացքում առաջ եկած դժվարություններն ու համատեղ գտնել լուծման տարբերակներ, միմյանց են փոխանցում հանդիպումների ու միջոցառումների նոր գաղափարներ ու ծրագրեր եվ այլն:
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.685159238225183.1073741899.158335984240847&type=3&uploaded=9″ slider=”1″]